Կասկած չունենաք՝ Եկեղեցին լինելու է առաջիններից մեկը, ով դիմադրելու է հետագա «ադրբեջանական պրոյեկտներին». Շիրազ Խաչատրյան

Շիրազ Խաչատրյանը գրում է. «Այս պահին Հայաստանում միակ ու ամենակայուն համակարգը, որն ունակ է դիմադրելու Փաշինյանի դիկտատորական որոշումներին և կանգնելու Հայաստանի աստիճանական ադրբեջանացման գործընթացի ճանապարհին, Հայ Առաքելական Եկեղեցին է։ Սա այն կառույցն է, որն ունի իրական դիմադրողականություն և ազգային ինքնության պահպանման ներուժ։ Եվ հենց այդ պատճառով է, որ նիկոլական ռեժիմը փորձում է թուլացնել Եկեղեցին՝ ներսից։

Ամեն բան այնքան ակնհայտ է. մինչ օրս Եկեղեցին է միջազգային հարթակներում սուր ձևով բարձրաձայնում Արցախի և արցախցիների ճակատագրի մասին, ահազանգում է հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման գործընթացի վերաբերյալ, բացահայտ քննադատում է ալիևյան ռեժիմը։

Եվ կասկած չունենաք՝ Եկեղեցին լինելու է առաջիններից մեկը, ով դիմադրելու է հետագա «ադրբեջանական պրոյեկտներին», որոնց նպատակն է ժամանակի ընթացքում կլանել Հայաստանը, «փախստականի»կարգավիճակով ադրբեջանցիներին հաստատվել Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ բնակավայրերի, մզկիթների կառուցմամբ։ Եվ եթե հարց է՝ ո՞վ է կանգնելու այդ գործընթացների դիմաց, համոզված եմ՝ առաջիններից մեկը հենց Եկեղեցին է լինելու: Դա է պատճառը, որ այս դիրքորոշումը անընդունելի է լինելու համ նիկոլական, համ էլ ալիևյան ռեժիմների համար։

Ու հիմա, ինչ փորձում են անել հայաստանյան ներկա կառավարիչները, պատահական և կարճաժամկետ գործողություններ չեն։ Սրանց ռազմավարությունն իրականում երկարաժամկետ ծրագիր է՝ նպատակաուղղված ոչ թե Հայաստանի անվտանգային կամ տնտեսական կայունության ապահովմանը, այլ ուղղակի մեր պետության դարպասները թշնամու առաջ կամաց-կամաց բացելուն:

Սա է սրանց «քլունգի քաղաքականությունը»՝ քանդել, խարխլել վերջին դիմադրողականություն ցույց տվող համակարգերը, մնացյալ էմոցիոնալ զեղումները հանդիսատեսի համար են…»։

Տեսանյութեր

Լրահոս