Բաժիններ՝

9 տարեկան տղան համացանցի աստղ է դարձել՝ խոզի վրա նստած դպրոց գնալու շնորհիվ

Բրազիլիայի դպրոցներից մեկի աշակերտ Գուտինյո Ռոչան դպրոց է հաճախում խոզի վրա նստած, ինչն էլ տղային բավական հայտնի է դարձրել համացանցում։

Այս մասին հայտնում է Whats The Jam կայքը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա բռնել խոզի մեջքից, որը ցեխոտ արահետով վազում է դեպի դպրոց։Տղան ընտելացրել է խոզին, և վերջինս միայն նրան է թույլ տալիս նստել իր մեջքին։Խոզն այնքան արագաշարժ է, որ նրան անվանում են Ֆոգետե, որը թարգմանաբար նշանակում է «հրթիռ»։

Գուտինյոն դպրոց է հասնում ընդամենը մեկ րոպեում։ Նա մոտոցիկլետի սաղավարտ է կրում իր անվտանգության համար։Տղայի մայրը՝ Անա Պաուլան, ասել է, որ Գուտինյոն միշտ սիրել է խաղալ կենդանիների հետ և հոգ տանել նրանց համար։

«Նրա եղբայրները սովորություն ունեին անասուններին հեծնել, և Գուտինյոն միշտ նույնպես ցանկացել է դա անել», – ասել է Անա Պաուլան։

Տղայի մոր խոսքով՝ նա նաև ընտելացրել է էշերին և միշտ վազվզում է շների հետ։

Ընտանիքն ապրում է Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ժիրաու դու Պոնսիանու քաղաքի գյուղական հատվածում։

Գուտինյոն, որի լրիվ անունը Աուգուստո դա Բարբոսա դա Սիլվա է, Անա Պաուլայի և Կլաուդսոն Բարբոսայի չորս երեխաներից երրորդն է։Մայրը նշել է, որ հրապարակված տեսանյութերը Instagram-ում միլիոնավոր դիտումներ ունեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս