 
                        ԱՄՆ-ում ձերբակալել են տղամարդու՝ շնաձկան վրա հարձակվելու համար
 
                                    Ֆլորիդայում մեղադրանք է առաջադրվել մի տղամարդու, որը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարձակվել էր շնաձկան վրա:
Այս մասին հայտնել է New York Post-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ մեղադրյալը խոստովանել է, որ վրիժառության զգացումից ելնելով դանակով բազմաթիվ վերքեր է հասցրել շնաձկանը: 26-ամյա նավավար Զեյն Գարեթն այդ քայլին է դիմել այն բանից հետո, երբ գիշատիչը փախցրել է նրա որսի ավարը:

Զայրացած երիտասարդը որոշել է «դաս տալ» շնաձկանը՝ հուսալով, որ դա կխրտնեցնի մոտակայքում հավաքված մյուս շնաձկներին:Սակայն, Ֆլորիդայի ձկնային պաշարների և վայրի բնության պահպանության հանձնաժողովը հաշվի չի առել այդ հանգամանքը և Գարեթին ներկայացրել է կենդանիների նկատմամբ դաժանություն դրսևորելու մեղադրանք: Հընթացս պարզվել է, որ մեղադրյալը նաև չի ունեցել նավ վարելու արտոնագիր։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        