 
                        Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը
 
                                    Ուկրաինայի համակարգող շտաբը հերքել է ռուսական կողմի հայտարարությունը, թե Կիևը խափանել է գերիների և զոհվածների աճյունների փոխանակումը:
«Ռուսական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և նախնական պայմանավորվածություններին՝ ո՛չ գերիների փոխանակման, ոչ էլ մարմինների հայրենադարձման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Ուկրաինական կողմը վստահեցրել է, որ զոհվածների աճյունների հայրենադարձության մասին պայմանավորվածություն ձեռք բերվել է Ստամբուլում, սակայն դրա ամսաթիվը չի համաձայնեցվել:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան անորոշ ժամանակով հետաձգել է դիակների ընդունումը և գերիների փոխանակումը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը ժամանել է Ուկրաինայի հետ սահման, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները չեն եկել։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        