Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների՝ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԱԾ

Ի լրումն ս/թ հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։

«Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներ հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։ Ժամեր անց, ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Տեսանյութեր

Լրահոս