Մենք որևէ մեկին ոչինչ չենք պարտադրում, ի տարբերություն այլ գործընկերների, Հայաստանը ինքնիշխան պետություն է․ Մատվիենկոն Երևանում

Ռուսաստանը երբեք ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում ի տարբերություն որոշ գործընկերների, որոնք առաջնորդվում են` «կամ մեզ հետ, կամ ոչ մեկի» կարգախոսով։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մեր բարեկամությունը ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Հայաստանն ինքնիշխան ու ինքնուրույն պետություն է, նա իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել։ Բայց ինչ վերաբերում է հայ–ռուսական համագործակցությանն ու բարեկամությանը, դա մեր երկու պետության և ժողովուրդների բարձրագույն աժեքներից է», – ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, որոնք միավորված են ընդհանուր պատմությամբ, մշակութային, հոգեւոր արժեքներով, երկու ժողովուրդների կայուն զարգացման, բարգավաճման ձգտումով: Նա նշել է, որ երկկողմ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի ու փոխշահավետության սկզբունքների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30