Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հռչակագիր են ստորագրել Բալթիկ ծովի անվտանգության վերաբերյալ

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հռչակագիր են ստորագրել  Բալթիկ ծովի անվտանգության վերաբերյալ:

Այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ստորագրվել է Բալթիկ ծովի անվտանգության վերաբերյալ համատեղ հռչակագիր, որում հաստատվում է կողմերի հանձնառությունը Բալթիկ ծովի անվտանգության ամրապնդման հարցում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փաստաթղթի համաձայն՝ դա կապահովվի «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև ավելի սերտ համագործակցության, տեղեկատվության համակարգված փոխանակման և տարածաշրջանում թշնամական գործունեության զսպման միջոցով»։

«Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մոտենալուն զուգընթաց կմշակվեն Բալթիկ ծովի անվտանգության բնագավառում ՆԱՏՕ-ի գործողությունները, և կքննարկվեն կարևորագույն ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանության միջոցները», – հավելել են գերատեսչությունում։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպում են անցկացրել հունիսի 5-ին։ Դրան նախորդել է Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպումը։ ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 24-26-ը, Հաագայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30