Մենք ուրախ ենք որոշ ժամանակահատվածից հետո քաղաքական երկխոսության վերսկսման կապակցությամբ. Մատվիենկո

Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։ Այսօր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նա ընդգծեց, որ տարին առանձնահատուկ է նաև նրանով, որ նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ դա նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է և ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին Մեծ հաղթանակի առիթով։

«Ոչինչ այնպես չի միացնում երկու ժողովուրդներին, ինչպես շփվելու, ընկերություն անելու ձգտումը։ Պետք է նշել, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները մեծ սիրով հաստատում են գործարար, մշակութային, պարզապես մարդկային կապեր։ Միևնույն ժամանակ ռուսերենը շարունակում է մնալ կարևոր լեզու երկու ազգերի միջև շփման համար։

Շատ հայերի համար ռուսերենը ոչ թե պարզապես երկրորդ լեզու է, այլ անձնական ու ընտանեկան պատմության մաս»,- ասաց Մատվիենկոն։

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն ընդգծեց՝ հատկանշական է, որ նիստն անցկացվում է հենց այսօր՝ հունիսի 6-ին, երբ նշվում է Ռուսաց լեզվի օրը։

Հավելենք, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30