Բաժիններ՝

Ուկրաինայի հետ բնական պաշարների գործարքը կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հետ․ Պետդեպ

Ուկրաինայի հետ մշակվող բնական պաշարների վերաբերյալ գործարքը որևէ կապ չունի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման բանակցությունների հետ։

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թամմի Բրյուսը։

«Դա առանձին գործընթաց է։ Դա հրադադարի բանակցությունների մաս չէ և որևէ տարր չէ՝ ուղղված այդ աղետը դադարեցնելուն։ Դա այն է, ինչ կարևոր է Ուկրաինայի համար։ Եվ, իհարկե, դա տնտեսական գործընկերության հարց է», – ընդգծել է նա։

Պետդեպարտամենտի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ բնական ռեսուրսներին վերաբերող գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։ Ըստ նրա՝ գործարքի մանրամասները դեռ մշակման փուլում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930