Բաժիններ՝

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին ահազանգ է ստացել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողային հատվածով հայտնվել ջրանցքում: Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի շարժիչի հովացման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից և հոսանքազրկել»,-ասված է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930