Ռուսաստանն ամեն ինչ անում է աանկախ և ինքնիշխան Հայաստանի զարգացման համար, սակայն կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ. Բորիս Չերնիշով

Մոսկովյան «Եվրասիա. ավանդական արժեքների տարածք» միջազգային խոշոր համաժողովը մի հարկի տակ է համախմբել հասարակական և քաղաքացիական կազմակերպությունների, քաղաքագետների ու բլոգերների՝ Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից և Տաջիկստանից։

Անցկացվել է «Եվրասիական կրթական տարածքի միասնություն» խորագրով լիագումար նիստ։

«Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին տալիս է ՀՆԱ-ի աճի ամենաբարձր տեմպերից մեկն աշխարհում։ Առանց ռուսական ներդրումների և հայ-ռուսական ավանդական հարաբերությունների ոչինչ այդպես չի զարգանա»,-ասել է «Եվրասիա» կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։

ՌԴ Պետդումայի փոխնախագահ Բորիս Չերնիշովն էլ ասել է, թե Ռուսաստանը երբեք չի ձգտել ազդել Հայաստանի վրա։

«Ռուսաստանն ամեն ինչ անում է աանկախ և ինքնիշխան Հայաստանի զարգացման համար, սակայն կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս