Թեհրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կարող է Օմանում չանցկացվել, սակայն Մասկատը կշարունակի խաղալ միջնորդի դերը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ներկայումս քննարկում ենք՝ բանակցությունները տեղի կունենան Օմանո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ, բայց Օմանը ամեն դեպքում կշարունակի միջնորդի դեր խաղալ։ Կարևոր է նշել, որ ձևաչափը կմնա անուղղակի, և դրանք կշարունակվեն Օմանի միջնորդությամբ», – նրա խոսքն է մեջբերում IRNA գործակալությունը։

Տեսանյութեր

Լրահոս