Բաժիններ՝

Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է, բայց հոսպիտալացումից հրաժարվել է

Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը հիվանդացել է կորոնավիրուսի թեթև ձևով, բժիշկներն ախտորոշել են սուր բրոնխիտ։ Սակայն Պետրոսյանը հրաժարվել է հոսպիտալացումից, այդ պատճառով նրան հակաբիոտիկներ են նշանակել և տուն ուղարկել, գրում է «Shot» տելեգրամյան ալիքը։

Ըստ տեղեկությունների՝ ապրիլի սկզբին 79-ամյա արտիստը դիմել էր բժիշկներին՝ բողոքելով բարձր ջերմությունից և ուժեղ չոր հազից։ Պետրոսյանը «Shot»-ին ասել էր, որ առողջության հետ կապված փոքր բողոքներ ունի, բայց վստահեցրել էր, որ «քովիդն այստեղ կապ չունի», և որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։

Նշենք, որ Պետրոսյանի առաջիկա հումորային համերգը նախատեսված է ապրիլի 24-ին Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930