Բաժիններ՝

Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է

Երեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականըև քաղաքացիների հետ ուղղել «Mercedes»-ը։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս