Բաժիններ՝

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ, հայտնել է Երևանի քաղաքապետարանը:

Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին, ասվում է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս