Բաժիններ՝

Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Մյանմարում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 86 կմ հարավ, որտեղ ապրում է մոտ 1,2 մլն մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք` մարտի 28–ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որին հաջորդել էր 6,4 մագնիտուդով հետցնցում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել էր նաև հարևան հինգ երկրներում՝ Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում: Համացանցում տարածվեցին Բանգկոգոււմ երկնաքերի փլուզման կադրերը։

Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը, մեկշաբաթյա համազգային սուգ Է հայտարարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930