Իշխանությունը հետևողականորեն ձգտում է «նոր» Հայաստանի մի մոդելի, որտեղ պատմությունը կամ փոխարինվում է տեխնոկրատական լեզվով, կամ դիտարկվում որպես խանգարող հանգամանք․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անհերքելի փաստ է, որ հայ հասարակության և իշխանության միջև գոյություն ունեցող մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային ու հիմնարար բնույթ է կրում, քան երբևէ։ Սա պարզապես քաղաքական հայացքների կամ կողմնորոշումների տարբերություն չէ։ Այստեղ խոսքը վերաբերում է երկու տարբեր մտածողությունների, արժեքային համակարգերի և պատմության ընկալման բախմանը։

Մի կողմից՝ հասարակությունը, ի թիվս այլ կարևոր ակնկալիքների, շարունակում է մշակութային իմաստով ապավինել ազգային հիշողությանն ու ինքնության պատմական հենքին։ Մյուս կողմից՝ իշխանությունն իր գործելակերպում հետևողականորեն ձգտում է «նոր» Հայաստանի մի մոդելի, որտեղ պատմությունը կամ փոխարինվում է տեխնոկրատական լեզվով, կամ դիտարկվում որպես խանգարող հանգամանք։

Սա ձևավորում է խոր անդունդ, որը չի լրացվում ոչ բարենպաստ վիճակագրությամբ, ոչ էլ «նոր օրակարգերով», քանի որ հասարակության մի զգալի մասի համար այդ օրակարգերը հիմնովին կտրված են նրա ինքնությունից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930