Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա 3 տուժած

Ապրիլի 12-ին, ժամը 19:56-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ։

Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս երկու ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930