Բաժիններ՝

Հնդկաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են առևտրային համաձայնագրի կնքումը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարն X սոցիալական ցանցում հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել են երկկողմ առևտրային համաձայնագրի վաղաժամ կնքումը։

«Կարծիքներ փոխանակվեցին Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Հնդկական թերակղզու, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի/Արևմտյան Ասիայի և Կարիբյան ավազանի հարցերի շուրջ: Համաձայնության եկանք երկկողմ առևտրային համաձայնագրի վաղաժամկետ կնքման կարևորության շուրջ», – այս մասին Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո գրել է Ջայշանկարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ հիմնական նվազագույն դրույքաչափը կկազմի 10 տոկոս, սակայն մաքսատուրքերը կհարմարեցվեն և կկազմեն այն գումարի կեսը, ինչ մյուս երկրները գանձում են ամերիկյան ապրանքների ներմուծման ժամանակ։ Նա նշել էր, որ Հնդկաստանի համար նոր տուրքերի դրույքաչափը կկազմի 26 տոկոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930