Առ այսօր մենք կարծում էինք, որ դրոշմանիշերի հաշվառումն ու որակը կասկածի տեղ չի թողնում. արդեն դա էլ միարժեք չի. Իոաննիսյան

Դանիել Իոաննիյանը գրում է. «Առ այսօր մենք կարծում էինք, որ դրոշմանիշերի հաշվառումն ու որակը կասկածի տեղ չի թողնում։ Բայց արդեն դա էլ միարժեք չի։

Այս տեղամասին տրված դրոշմանիշերի քանակը մեկով ավել էր, քանի որ այս թերթի վրա 100-ի փոխարեն 101 էր։ Իսկ դրոշմանիշը ամենակարևոր, ամենախիստ հաշվարկվող ու ամենապաշտպանված փաստաթուղթն է ընտրական պրոցեսում։

Առաջիկայում պետք է հասկանանք, թե ինչպե՞ս է սա այսպես արտադրվել ու ընդունվել ԿԸՀ-ի կողմից, ինչպե՞ս հետագայում բացառել սենց կիքսերը, ինչպես նաև արդյո՞ք արժի շարունակել վստահել դրանք արտադրող ընկերությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31