Իշխանություննե՛ր, համոզված եմ, որ ձեր ռեսուրսները չի բավականացնելու բոլոր գյումրեցիներին ձերբակալելու՝ մինչև 20։00-ն. Մարտուն Գրիգորյան

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի գյումրեցիներ, վաղ առավոտից շարունակվում են բռնաճնշումներն իմ թիմի նկատմամբ։ Այս պահի դրությամբ մեր թիմակից ավագանու անդամության թեկնածուների և աջակիցների մեքենաները որտեղից պատահի կանգնեցնում են՝ կամ վարորդով, կամ առանց վարորդի տանում են անհայտ ուղղությամբ։

Քիչ առաջ տեղեկացանք, որ առևանգել են մեր դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ բռնի ուժով։

Ընտրատեղամասերից մասսայական բողոքներ է ստանում մեր գրասենյակը՝ ինձ ընտրել ցանկացողների կողմից, որ տեղամասերում չեն տրամադրում 8-րդ քվեաթերթիկը։

Արդեն կանխատեսում եմ քայլերի հաջորդականությունը՝ առաջիկա ժամերին ինչ են անելու։

Իշխանություննե՛ր, համոզված եմ, որ ձեր ռեսուրսները չի բավականացնելու բոլոր գյումրեցիներին ձերբակալելու՝ մինչև 20։00-ն։

Սիրելի՛ թիմակիցներ, աջակիցներ, դուխներդ տեղը պահեք, ամեն ինչ լավ է լինելու, սիրելի՛ գյումրեցիներ, մեզ հալածում են, մենք ժպտում ենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31