Մարդկանց տոտալիզատորների հաշիվներին փող են գցում, որ վերջիններս գնան ընտրության. ՔՊ-ն ներգրավում է խաղացողներին

Այսօր 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ընտրողներին ճնշելու Գյումրիում նորանոր եղանակների տարբեր տեսակների առաջ ՔՊ-ն կանգ չի առնում, և անգամ ահազանգ ունեինք, որ մարդկանցից պահանջում են դուրս բերել չքվեարկած քվեաթերթիկները` համոզվելու համար, որ հաստատ Սարիկ Մինասյանին են ընտրել:

Քիչ առաջ, սակայն, տեղեկություն ստացանք նաև ՔՊ-ի «խրախուսական» հնարքների մասին:

Գյումրիից մեզ պատմեցին, որ ՔՊ-ն սկսել է աշխատել տոտալիզատորների, օնլայն խաղադրույքներ կատարելու հետ սեր ունեցող քաղաքացիների վրա:

«Մարդկանց տոտալիզատորների հաշիվներին փող են գցում, որ վերջիններս գնան ընտրության: Արդեն խաղացողներին են շահագրգռում»,- ասաց մեր աղբյուրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31