
Գյումրիում և Փարաքարում մեկնարկել են ավագանու ընտրությունները

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր՝ մարտի 30-ին, առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին ընտրական տեղամասերը: Ընտրությունները կտեւեն մինչեւ ժամը 20.00-ն:
Երկու համայնքներում էլ ընտրությունները արտահերթ են:
ՀՀ ՆԳՆ կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն են՝
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ապրելու երկիր» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:
«Իմ հզոր համայնք» – ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն են՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
«Միասնություն» կուսակցությունների դաշինք – ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը
«Կայունություն» կուսակցություն – ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը:
Գյումրիում Փարաքարում ընտրական գործընթացը կդիտարկի ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից 29 այցելու։