Բաժիններ՝

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մարտի 29-ին հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ԶՈՒ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել զորահավաքային գործընթացում ներգրավված պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար։ Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ 

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև պատասխանել է հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31