ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության. խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։

Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն սա հանցանք է:

ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել:

Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է»:

Տեսանյութեր

Լրահոս