Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել էր Վրաստանի ընտրանուն։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով։

Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին 5:0 հաշվով։ Նախ 4-րդ րոպեին աչքի ընկավ Կիտեաշվիլին, իսկ տասը րոպե անց Միկաուտաձեն։ 23-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Չակվետաձեն, իսկ 4 րոպե անց Կիտեիշվիլին դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով ջախջախիչ։ Քիչ անց թիմակցի օրինակով Միկաուտաձեն ևս դուբլ գրանցեց՝ 5։0։

39-րդ րոպեին Ջոն վան՛տ Սխիպը եռակի փոփոխության դիմեց։ Սոլոմոն Ուդոյի փոխարեն խաղադաշտ մտավ Արթուր Սերոբյանը, Կամո Հովհաննիսյանի փոխարեն՝ Սերգեյ Մուրադյանը, իսկ Ուգոչուկվու Իվուի փոխարեն՝ Էդգար Գրիգորյանը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Սևիկյանը գեղեցիկ գոլ խփեց՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն քիչ անց Կվարացխելիան վերականգնեց 5 գնդակի տարբերությունը՝ 6։1։

Վրաստանի հավաքականը պահպանես տեղն Ազգերի լիգայի B լիգայում, իսկ Հայաստանի հավաքականը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա C լիգայում։

Հայաստանի հավաքականը պատմության մեջ երրրորդ անգամ է պարտվում 1:6 հաշվով, և 6-րդ անգամ՝ 5 գնդակի տարբերությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս