
Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականից հեռացվելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հրանտ-Լեոն Ռանոսն, ով նախօրեին հեռացվել էր հավաքականից, հանդես է եկել հայտարարությամբ:
«Ինձ համար մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի՝ Հայաստանի համար։ Նախօրեին առանձնազրույց եմ ունեցել հավաքականի գլխավոր մարզչի հետ: Խոսել իմ մասին: Ցանկանում էի նրան ասել, որ լավ մարզավիճակում եմ` մոտիվացված ու պատրաստ, եմ օգնել հավաքականին:
Մարզիչն ինձ հայտնեց, որ մտադրություն չունի ինձ ներգրավել առաջիկա խաղին։ Դա հիասթափություն էր ինձ համար: Ինձ համար կարևոր է ունենալ խաղային պրակտիկա: Միասին պայմանավորվեցինք, որ ես վերադառնում եմ «Կայզերսլաուտեռն»՝ պատրաստվելու իմ հաջորդ խաղին։ Ինձ համար առավել կարևոր բան չկա, քան Հայաստանը ներկայացնելն է։ Ու միշտ այդ կերպ է լինելու»,- սոցցանցերի իր էջերում գրել է Ռանոսը:
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել էր, որ Ռանոսը հեռացվել է հավաքականից` իր հետ վերջնագրելով խոսելու համար: Ֆուտբոլիստն ասել է, որ ուզում է լինել թիմի մեկնարկային կազմում: