
FAF. ֆուտբոլասերների երկրորդ խումբը ժամանել է Վրաստան

FAF երկրպագուական շարժումը տեղեկացրել է՝ երկրպագուների երկրորդ խումբն արդեն ժամանել է Վրաստան՝ Ազգերի լիգայի խաղարկութան անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպմանն ընդառաջ։
«Մեր 2-րդ խումբն այսօր ժամանեց Վրաստան։ Կհանդիպենք երթի ժամանակ 15։00-ից», – ասվումէ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։ Հավաքականների միջև կայացած առաջին խաղում Վրաստանի ընտրանին 3:0 հաշվով առավելության էր հասել Հայաստանի հավաքականի նկատմամբ։