
Հռոմի պապը հոսպիտալացվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առջև

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ին թոքաբորբով հոսպիտալացվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսը հիվանդանոցից դուրս կգրվի մարտի 23-ին։ Նրա բժիշկ Սերխիո Ալֆիերին ասել է, որ Ֆրանցիսկոս Պապը Վատիկան վերադառնալուց հետո առնվազն երկու ամիս հանգստի և վերականգնման կարիք կունենա:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը բուժվում էր երկկողմանի թոքաբորբի դեմ: