Բաժիններ՝

Արագածոտնում Lexus GX 470-ը բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ամրակապված չի եղել, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք և մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս