Բաժիններ՝

Վրացի ֆուտբոլասերները ռեկորդ են սահմանել Երևանում

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները Երևանում արտասահմանցի երկրպագուների թվով ռեկորդ են սահմանել, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։

Նախկինում Հայաստանում ամենամեծ թվով արտասահմանցի ֆուտբոլասերներ եղել են 2022 թվականի հունիսի 14-ին՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպմանը, երբ Հայաստանի հավաքականը խաղում էր Շոտլանդիայի հետ։ Այդ ժամանակ խաղին ներկա է եղել շուրջ 1,000 շոտլանդացի երկրպագու: Մինչդեռ մարտի 20-ին Վրաստան-Հայաստան հանդիպմանը 14,000 հանդիսական տեղավորող մարզադաշտում ընդհանուր առմամբ ներկա է եղել 3,000 վրացի երկրպագու, ինչը ռեկորդ է:

Բացի այդ, աղբյուրը նշում է, որ եթե չհաշվենք 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը, ապա Վրաստանի հավաքականի ընտրական փուլի ոչ մի արտագնա հանդիպման այսքան մեծ թվով վրացի երկրպագուներ չեն մասնակցել, ինչը նույնպես ռեկորդային է։

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի Դինամո Արենայում ժամը 18:00-ին կայանալու է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել էր մեր հավաքականի պարտությամբ՝ 3:0:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31