Բաժիններ՝

Մահացել է ծաղրանկարիչ Արզօն՝ Արայիկ Օհանյանը

Սուքիաս Թորոսյանը հայտնում է, որ մահացել է ծաղրանկարիչ Արզօն՝ Արայիկ Օհանյանը։

«Արայիկ Զավենի Օհանյան, Արզօ (փետրվարի 19, 1965, Երևան, մարտի 23, 2025 Փարիզ), գրաֆիկ, ծաղրանկարիչ, նկարիչ-ձևավորող։

1991 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։

1991 թվականից համագործակցել է «Մեհյան», «Հայ գրող», «Անահիտ», «Վելաս պրինտ», «Տիգրան Մեծ» հրատարակչությունների հետ։

1991–1993 թվականներին աշխատել է «Հայ գրող», 1994–1998 թվականներին՝ «Հայք», 1999 թվականից՝ «Հայկական ժամանակ» թերթերի խմբագրություններում։

2004 թվականից՝ Հայաստանի երգիծանկարիչների ասոցացիայի հիմնադիրներից և փոխնախագահ։

Նկարազարդել և ձևավորել է Ա. Բաղոյանի «Հետո չես գտնի» (1991), Ջ. Արմսթրոնգի «Անմահական ջուր» (1992), Վրեժ Վարդունու «Լուսաթևիկ» (1992) և «Արևի ձնծաղիկը» (1997), Հովհաննես Սարոյանի «Հուշերի կապույտ հովտում» (1995), Ս. Հովհաննիսյանի «Գաղտնիքն էլ է… կին» (1997), Սերգեյ Գալոյանի «Սայթաքում գլաքարի վրայով» (2004), Արկադի Ավերչենկոյի և Միխայիլ Զոշչենկոյի «Ծիծաղի արքաները» (2004, ժող.), Արշալույս Ղազինյանի «XX դարի հարյուր նշանավոր հայերը» (ռուսերեն, 2006), Գ. Գարունի «Իմ Շաղատ» (2014) և այլ գրքեր»,- գրել է Թորոսյանը»։

168.am-ի խմբագրակազմը ցավակցում է  Արայիկ Օհանյանի ընտանիքին ու հարազատներին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս