Բաժիններ՝

Գանձաքար բնակավայրում անասնագոմ է այրվել. վնասի չափը գերազանցում է 7 մլն դրամը

Մարտի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար բնակավայրում անասնագոմ է այրվում։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են գյուղի «Գյուլբետ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում և կից փայտե շինությունում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ ոստիկան Սողոմոնյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ այրվել է Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Գեղամ Ն․-ին պատկանող անասնագոմը, որի մեջ եղել է 10 հատ խոշոր եղջերավոր անասուն և 7 հատ հորթ, որոնք անասնագոմի հետ այրվել են, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ մոտ 7 մլն 500 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31