Թուրքիայում տիրապետող գաղափարախոսությունը ազգայնականությունն է, այդ թվում` Էրդողանի հնարավոր փոխարինողների մոտ. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուշադրությամբ հետևում եմ Թուրքիայում արդեն չորս օր շարունակվող բողոքի ակցիաներին և ցույցերին: Դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն հաստատ է, որ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ:

Դիտարկենք բողոքի դուրս եկածների կազմը:

Չնայած իշխանությունները պնդում են, որ դրանց մասնակցում են «լուսանցքային կամ ծայրահեղական» խմբեր, իրականությունը ոչ միայն այլ է, այլև դա իմանալը կարևոր մեզ համար:

Այսպես, ցուցարարների մեջ մեծ թիվ է կազմում ուսանողությունը, որը այս փողոցային պայքարի շարժիչ ուժն է (օրինաչափորեն):

Իսկ վերջիններիս մեջ զգալի զանգվածը ներկայացնում են թուրք ազգայնականները, որոնք սերում են աղքատ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից: Պատահական չէ, որ ցուցարարների առաջին շարքերում կարելի է հանդիպել թուրք ազգայնականների գլխավոր խորհրդանիշը` «գորշ գայլեր» (Bozkurt) ժեստը:

Սա ևս մեկ վկայությունն է նրա, որ Թուրքիայի հասարակությունում (իսլամական) ազգայնականությունը տիրապետող գաղափարախոսություն է, իսկ Էրդողանին փոխարինելու հավակնող ընդդիմադիրները` ոչ պակաս ազգայնականներ` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Շարունակում ենք հետևել»:

Տեսանյութեր

Լրահոս