Բաժիններ՝

Բողոքի ցույցեր Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ. վերջին իրադարձությունները

Անկարայում ոստիկանությունը նաև ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ է օգտագործում Ստամբուլի քաղաքապետին աջակցող ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Ոստիկանությունը Սարաչխանե այգուց դուրս է մղում Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամօղլուին աջակցող ցույցի մասնակիցներին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

🇹🇷Ցուցարարները շշեր և հրավառ նյութեր են նետում ոստիկանների ուղղությամբ։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են օգտագործում և հետ են մղում մասնակիցներին, որոնք փորձում էին թափանցել դեպի Աթաթուրքի պողոտա անցումը փակող բարիկադները։

Թուրքիայի ոստիկանությունը, ի վերջո, կոշտ միջոցների կիրառմամբ ցրեց ցույցը։

Միևնույն ժամանակ թուրք դատախազները դատարանից խնդրել են Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին կալանավորել ահաբեկչության և կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է Reuters-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս