Բաժիններ՝

Այրվել է վագոն-տնակ

Մարտի 22-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Չարբախի 14-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։57-ին, մարվել՝ 22։49-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 25 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս