Թուրքիայում 100 մարդուց 86-ը ֆինանսական խնդիրներ ունի

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի աղքատության և կենսապայմանների վերաբերյալ տվյալները։ Նշվում է, որ Թուրքիայում աղքատության մակարդակն ամեն տարի շարունակվում է աճել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում յուրաքանչյուր 100 մարդուց 29-ը կարիքավոր են, 100-ից 86-ն ունի ֆինանսական դժվարություններ և միայն 14-ն են կարողանում ապրել նորմալ կայնքով և բավարարել հիմնական կարիքները։

Աղքատության ցուցանիշը բարձր է հետևյալ տարիքային խմբերում՝ 0-17 տարեկանների խմբում կազմել է 38.9%, իսկ 65 և բարձր տարիքային խմբում՝ 23.3%։

Թուրքիայում ծայրահեղ աղքատության շեիմին գտնվող տնային տնտեսությունների թիվը հասնում է 3.6 միլոնի։ Թեև երկրում իրականացվում են սոցիալական աջակցության ծրագրեր, սակայն աճող տնտեսական խնդիրների, գնաճի պայմաններում դրանք մնում են անբավարար։ Նշվում է, որ 2024-ին սոցիալական աջակցության ծրագրերի բյուջեն ավելացվել է 61%-ով՝ կազմելով 491.7 մլրդ լրիա։

Տեսանյութեր

Լրահոս