Բաժիններ՝

Երկար մտածում էի` ուսանողներին ինչպես բացատրել, որ շնությունը մեղք է… քահանա Օլեգ Նիկոլաև

Երկար մտածում էի, թե ուսանողներին ինչպես բացատրել, որ շնությունը մեղք է: Եվ մի հին անեկդոտ հիշեցի:

Երիտասարդը հարցնում է աղջկան.

«Կարելի՞ է քեզ Եվա կոչեմ»:

«Ինչո՞ւ»,- զարմանում է աղջիկը:

«Որովհետև դու իմ առաջինն ես»:

Իսկ աղջիկը նրան հարցնում է.

«Իսկ կարելի՞ է ես քեզ Բոինգ անվանեմ»:

«Ինչո՞ւ»:

«Որովհետև դու իմ 747-րդն ես»:

Ուսանողները նախ ծիծաղում են, իսկ հետո հարցնում եմ նրանց. «Ձեզնից ո՞վ կցանկանար նման Բոինգ լինել»:

Եվ այստեղ նրանք արդեն չեն ծիծաղում: Չէ՞ որ Սուրբ Գրքում գրված է՝ երկուսը մեկ մարմին լինեն, ոչ թե՝ երեքը մեկ մարմին լինեն, կամ մեկը՝ մի քանիսի հետ մի քանի անգամ…

Քահանա Օլեգ Նիկոլաև

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս