
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Աբովյանի, Սևանի, Տավուշի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ապարանի, Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում մարտի 22-ին ժամը 17:15-ի դրությամբ ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: