Բաժիններ՝

Ռանոսը հեռացել է հավաքականից` մեկնարկային կազմում տեղ չունենալու պատճառով

Հրանտ-Լեոն Ռանոսը լքել է ազգային հավաքականը։

Ջոն վան ‘տ Սխիպը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Ռանոսը տեղ է խնդրել մեկնարկային կազմում, հակառակ դեպքում կհեռանա թիմից։

Սխիպը չի երաշխավորել, որ նա տեղ կունանա մեկնարկային կազմում, և Ռանոսը հեռացել է թիմից։

«Ուզում եմ հայտարարություն անել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ կապված։

Հրանտ-Լեոն Ռանոսը լքել է Հայաստանի հավաքականը։ Նա խոսեց ինձ հետ ու տեղ խնդրեց մեկնարկային կազմում, այլապես կհեռանա ազգային թիմից։

Երբեք իմ մարզչական կարիերայում չեմ հանդիպել այնպիսի վերաբերմունքի, երբ ֆուտբոլիստը որոշի՝ մեկնարկում լինի՞, թե՞ ոչ։ Նա ընդամենը մի քանի րոպե է խաղացել Երկրորդ Բունդեսլիգայում։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ նա չի լինի մեկնարկում, և որ նա մեզ հետ չի լինի»,- ասուլիսում ասաց Ջոն վան ‘տ Սխիպը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31