
Դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել երկրի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեի հետ:
Ինչպես հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը շնորհավորել է փոխնախագահ Կոսսեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր հետագա գործունեության ընթացքում:
«Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական կապերի և խորհրդարանական համագործակցության ամրապնդման հնարավորություններին, կարևորել ուրուգվայահայ համայնքի դերակատարությունը»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրույցի շրջանակներում դեսպան Գևորգյանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի գործադրած հետևողական ջանքերը: