
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Signal մեսենջերի վրա հարձակում է գնում. թիրախներին նայելիս կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում. Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։ Թիրախներին նայելիս կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։
Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ՝ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։
Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ինչ անել։
1. Խուճապի չտրվել
2. Չպատասխանել
3. Ակտիվացնել երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային պին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ»։