2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկությունների՝ 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականին մշակվել, հավանության է արժանացել ու հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը, մշակվել է նաև հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման ու նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ, շարունակվել են ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտկան տեղակայման վայրերի կառուցման, վերանորոգման աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս