
35-ամյա երիտասարդը ներկայացվել է բաժին

Մարտի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գետափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող՝ իրեն պատկանող ոչ բնակելի կիսակառույցի պատուհանը բացել ու գողացել են օդորակիչներ և շինարարական գործիքներ՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Մարտի 19-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Հրազդան քաղաքի բնակիչ 35-ամյա երիտասարդը:
Նա հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ գողությունը կատարել է մարտի 7-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, իսկ գողոնը իր կողմից շահագործվող «ԳԱԶ 3035»-ով տեղափոխել է իր առանձնատան պատշգամբ և պատրաստ է ներկայացնել:
Հրազդանցի 35-ամյա երիտասարդը ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: