Ի՞նչ էր առաջարկել Բաքուն․ Արցախիցի պատգամավորը ասուլիս կտա՝ մի շարք հարցեր պարզաբանելու համար

Բաքվի կողմից ներկայացված առաջարկները շատ էին ու բազմապիսի։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

Նշենք, որ նա 2023 Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցողներից մեկն էր։ Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։

«Որոշում կայացնողն Արցախի ժողովուրդն էր, և Արցախի ժողովուրդը որոշում կայացրեց, որ չի ուզում ապրել ադրբեջանցիների հետ»,- ասաց Մելքումյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ադրբեջանական կողմից մեծ թվով կետեր են առաջ քաշվել։

Նա խոստացավ առաջիկա օրերին մամուլի ասուլիս հրավիրել և հանգամանալից ներկայացնել ամբողջը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31