
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օրինագիծը կոչվում է Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ: «Ութսունվեց ձայն կողմ, դեմ՝ 0: Փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ»,- հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ իրենք կնախաձեռնեն նոր օրենք օտարերկրյա գործակալների մասին, որը կլինի ԱՄՆ-ում գործող FARA օրենքի անալոգը, որպեսզի կանխի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենքի» հետ կապված որևէ շահարկում։
Վրաստանի իշխանությունները նաև նախկինում ընդունել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է նաև որպես «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք: Դրա և ամերիկյանի օրենքի տարբերությունն այն է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը վերաբերում է կազմակերպություններին, ոչ թե անհատներին, և ենթադրում է տուգանքներ տարեկան եկամտահարկի հայտարարագիր չներկայացնելու համար: Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի խախտման համար նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում։