
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աջակցել է Պուտինի և Թրամփի զրույցին

ՄԱԿ-ը գնահատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի շփումները և կարևոր է համարում նրանց հեռախոսազրույցի փաստը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հակը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ավարտի մասին։
«Կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ զրույցը կայացավ: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների համար կարևոր է պահպանել հաղորդակցությունը միմյանց հետ, և մենք գնահատում ենք դա», – ասել է Հակը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ: