Բաժիններ՝

Ֆոն դեր Լայենը բացահայտել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի վերազինման պլանները

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ ԵՄ-ն մինչև 2030 թվականը պետք է հասնի ռազմական շարժունակության բարձր մակարդակի, ինչպես նաև մեծացնի ներդրումները հակաօդային պաշտպանության համակարգերի, հակահրթիռային պաշտպանության համակարգերի, զինամթերքի, բոլոր ժամանակակից տեսակի անօդաչու թռչող սարքերի և հակաօդային համակարգերի արտադրության մեջ։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը կներկայացնի Եվրամիության նոր պաշտպանական ռազմավարության մանրամասն նախագիծը, որով նախատեսվում է մոտ 800 միլիարդ եվրո օգտագործել առաջիկա չորս տարիների ընթացքում։

«Ինչ վերաբերում է ռազմական շարժունակությանը, ապա մինչև 2030 թվականը մեզ անհրաժեշտ է ցամաքային միջանցքների, օդանավակայանների և ծովային նավահանգիստների գործող համաեվրոպական ցանց, որը կհեշտացնի զորքերի և ռազմական տեխնիկայի արագ փոխադրումը։ Եվ մենք պետք է դասեր քաղենք ներկայիս պատերազմից, որովհետև տեսանք անօդաչու սարքերի և հակադրոնային համակարգերի կարևորությունը Ուկրաինայում։ Եվրոպան պետք է զարգացնի բոլոր տեսակի անօդաչու համակարգերը և առաջադեմ ծրագրակազմն ու սենսորները, որոնք հիմնված են դրանց վրա», – ասել է ֆոն դեր Լայենը ՝ ելույթ ունենալով Դանիայի ռազմական ակադեմիայում:

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ներդրումները կուղղվեն նաև կիբերանվտանգության ոլորտին և արհեստական ​​ինտելեկտի կիրառմանն այդ բնագավառում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս