Բաժիններ՝

Թուրքական ևս մեկ օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Բաքու

Հունիսի 15-ից կմեկնարկեն Չուքուրովայի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ դեպի Բաքու և կլինեն շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Թռիչքները իրականացվում են միջազգային չափանիշներով բոլոր որակավորումներով նախագծված օդանավակայանից դեպի 7 երկրի՝ 16 տարբեր կետեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ 7 երկրների թվում են Գերմանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Անգլիային, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, Ռուսաստանը և Լիբանանը։ Վերոնշյալ ցանկին ավելացվեց նաև Ադրբեջանը՝ Բաքու ուղղությամբ։

Նշվում է, որ օդանավակայանի թռիչքուղին կառուցվել է մեծ թռիչքներ սպասարկելու հնարավորությամբ՝ թույլ տալով թե՛ բեռնատար, թե՛ մարդատար ինքնաթիռներին հեշտությամբ վայրէջք ու թռիչք կատարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31