Բաժիններ՝

Կոտայքի մարզում վարորդը, լինելով ոչ սթափ, «Opel»-ով բախվել է ծառին. կա զnh

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, ապա հարվածել բնակչի տան ցանցե պարսպին, կոտրել այն և հայտնվել հողամասում՝ բախվելով ընկուզենուն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մարետա Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս